21 նոյեմբեր, 2020 11:12

Հաստատվել է կորոնավիրուսի 1 193 նոր դեպք, 31 մարդ մահացել է

Հայաստանում նոյեմբերի 21-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 1 193 նոր դեպք,  2 075 մարդ առողջացել է: Մահացել է 31 մարդ։ Բացասական թեստերի թիվը 2 014 է: Դրական է կատարված թեստերի 37,1 տոկոսը։

Ինչպես հայտնում են ՀՀ Առողջապահության նախարարությունից, ընդհանուր համաճարակային վիճակը Հայաստանում հետևյալն է.

Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը - 124 839
Առողջացածներ - 92 829
Փաստացի բուժվողներ -29 581
Ընդհանուր թեստեր - 483 652
Մահվան ելքեր - 1 931
Մահվան ելքեր այլ պատճառով – 498