21 նոյեմբեր, 2020 11:48

ՌԴ ԱԻՆ-ը մարդասիրական օգնություն է ուղարկել Արցախ. ՀՀ ԱԻՆ

 Ռուսաստանի քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների և աղետների հետևանքների վերացման նախարարությունը մարդասիրական օգնություն է ուղարկել Արցախ. այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Համաձայն հաղորդագրության, շինանյութերով բեռնված մեքենաների շարասյունը շարժվել է դեպի Ստեփանակերտ և հարակից բնակավայրեր՝ պատերազմի ընթացքում տուժած տարածքներում տների և ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքներ իրականացնելու համար: