22 նոյեմբեր, 2020 21:11

Երևան է ժամանել Մակրոնի ուղարկած մարդասիրական օգնության առաջին ինքնաթիռը

Երևան է ժամանել Ֆրանսիայի նախագահի կողմից հայտարարված մարդասիրական օգնությունը տեղափոխող առաջին ինքնաթիռը։ Այս մասին ասվում է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության ֆեյսբուքյան էջում։

«#Երևան ժամանեց Ֆրանսիայի նախագահի կողմից հայտարարված մարդասիրական օգնությունը տեղափոխող առաջին ինքնաթիռը։

Ֆրանսիայի ԱԳՆ-ի ճգնաժամային կենտրոնի կողմից վարձակալված այս ինքնաթիռը բերեց Հայաստանի առողջապահական համակարգի կարողությունները ուժեղացնելու համար բժշկական սարքավորումներ և դեղեր, ինչպես նաև առաջին անհրաժեշտության պարագաներ #Հայաստանում գտնվող Լեռնային Ղարաբաղի տեղահանված անձանց համար։ Հաջորդ ինքնաթիռը կժամանի նոյեմբերի 27-ին»։ 

Երեկ երեկոյան Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն անձամբ այցելել է Հայաստան համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի մասնաճյուղ Ղարաբաղի տեղահանված բնակչության համար դրամահավաքին՝ հայտարարելով, որ կիրակի Երևան է ժամանում Ֆրանսիայի կառավարության մարդասիրական օգնությունը տեղափոխող առաջին ինքնաթիռը։ Երկրորդ ինքնաթիռը Երևան կժամանի նոյեմբերի 27-ին։