22 նոյեմբեր, 2020 09:56

Մակրոնն անձամբ ներկայացել է աջակցելու Ղարաբաղի տեղահանված բնակչության համար դրամահավաքին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն անձամբ այցելել է Հայաստան համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի մասնաճյուղ Ղարաբաղի տեղահանված բնակչության համար դրամահավաքին։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Հայաստանում Ֆրանսիայի նախագահ Ջոնաթան Լաքոթը․

«Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն այսօր այցելել է Հայաստան հիմնադրամի Ֆրանսիայի մասնաճյուղ աջակցելու Լեռնային Ղարաբաղի տեղահանված բնակչությանն օգնության համար կազմակերպվող դրամահավաք - հեռախոսամարաթոնին:

Այս առիթով Նախագահը հայտարարեց, որ այս կիրակի Երևան է ժամանում Ֆրանսիայի կառավարության մարդասիրական օգնությունը տեղափոխող առաջին ինքնաթիռը։ Երկրորդ ինքնաթիռը կժամանի #Երևան նոյեմբերի 27-ին։

Այս օգնությունն ուղեկցում է Ֆրանսիայի բազմաթիվ ՏԻՄ-երի և ասոցիացիաների կողմից արդեն իսկ իրականացվող ծրագրերին»։