25 նոյեմբեր, 2020 19:43

Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց ռազմական դրությունը վերացնելու մասին հարցին

ՀՀ Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել Հայաստանում հայտարարված ռազմական դրությունը վերացնելու մասին հարցին: Այս մասին հաղորդում է «Արմենպրես» գործակալությունը։

Ռազմական դրությունը վերացնելու մասին խորհրդարանի որոշման նախագիծը ներկայացրել էր «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը:

 Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն առաջարկել է հարցի քննարկումը հետաձգել մեկ շաբաթով:

Հանձնաժողովի քվեարկությամբ «Ռազմական դրությունը վերացնելու մասին» Ազգային ժողովի որոշման նախագիծը ստացել է բացասական եզրակացություն: Խորհրդարանի արտահերթ նիստի օրակարգում այն ընդգրկելու հարցը կքննարվկի նոյեմբերի 26-ին, ժամը 11:00-ին: