25 նոյեմբեր, 2020 10:45

USAID-ն օգնում է Լեռնային Ղարաբաղում պատերազմի հետևանքով տեղահանված ընտանիքներին

ԱՄՆ ՄԶԳ/Հայաստանը, գործակցելով հասարակական կազմակերպությունների հետ, օգնում է Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած պատերազմի հետևանքով տեղահանված ընտանիքներին։ Գործակալությունը, տեղական ինքնակառավարման մարմինների և մարզպետարանների հետ սերտ համագործակցությամբ, բաժանում է սնունդ, ինչպես նաև հիգիենայի, առաջին բուժօգնության և ձմեռվա համար նախատեսված պարագաներ՝ օգնելու ընտանիքներին բավարարել իրենց առաջնային կարիքները: