26 նոյեմբեր, 2020 11:36

Ստեղծված իրավիճակի և հետագա զարգացումների ամբողջ պատասխանատվությունն ինձ վրա է. Նիկոլ Փաշինյան

Կառավարության հերթական նիստը վարչապետ Նիկոլ Փաշինյանը սկսեց նոր նախարարներին ներկայացնելով ու հայտարարելով, որ առաջիկայում կփոխվի նաև էկոնոմիկայի նախարարը։ «Գիտակցում եմ, որ ինչպես նախկինում եղած, այնպես էլ հետագա զարգացումների պատասխանատվությունն ինձ վրա է»,- հայտարարեց նա՝ ասելով, որ կառավարության ողջ ջանքերը պիտի ուղղվեն ավելի վաղ իր ներկայացրա ճանապարհային քարտեզի իրագործմանը։ Փաշինյանն ասաց, որ քաղաքացին պիտի վստահ լինի՝ ինքն է դրության տերը ու ժողովուրդը պիտի որոշի, թե ում հետ է իր ապագան կապում։