27 նոյեմբեր, 2020 19:10

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ժամկետային զինծառայողների ընտանիքների անդամների հետ

Քիչ առաջ ավարտվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ժամկետային զինծառայողների ընտանիքների անդամների հետ: Այս մասին տեղեկացնում է վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը:

«Ծնողներն իրենց մտահոգությունները ներկայացրեցին զինծառայողների կեցության հետ կապված:

Վարչապետը նշեց, որ մատնանշված խնդիրների ուսումնասիրության արդյունքում առաջիկայում կտրվեն հուզող հարցերի պատասխանները»,- ասված է խոսնակի ֆեյսբուքյան գրառման մեջ։