27 նոյեմբեր, 2020 12:13

Սպասողական վիճակ է․ Գեղամասար համայնքի ղեկավարը՝ Սոթքում իրավիճակի մասին

Սպասողական վիճակ է, իրենք որոշ չափով հետ են գնացել․ Գեղամասար համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը լրատվամիջոցների հետ զրույցում պատմել է Սոթքում իրավիճակի մասին։

«Այս պահի դրությամբ ոչ մի կոնկրետ որոշված բան չկա, ոչ էլ դիրքավորված են։ Սպասողական վիճակ է։ Կառավարությունը պետք է որոշի արդեն սահմանների հարցը»,- ասել է Ավետյանը։ 

Նա պատմել է, որ լարվածություն չկա․ «ինչպես իրենք, այնպես էլ մենք սպասում ենք»։

Սոթքի հանքը շարունակում է աշխատել, հանքի տարածքում միայն հայեր են։