28 core.base.month.11, 2020 16:01

«Լուրը, թե իբր երեկ գերեվարվել են 10-ից ավելի հայ զինծառայող, ապատեղեկատվություն է»

Ադրբեջանական տելեգրամյան ալիքներից հայկական մեդիատիրույթում հայտնված լուրը, թե իբր երեկ գերեվարվել են 10-ից ավելի հայ զինծառայող, ապատեղեկատվություն է։ Այս մասին հայտնում են Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնից՝ հավելելով, որ նման դեպք երեկ տեղի չի ունեցել։

«Կառավարությունը շարունակում է պատերազմական գործողությունների ընթացքում գերեվարված զինծառայողների վերադարձի շուրջ ամենօրյա աշխատանքները»,- նշված է հաղորդագրության մեջ։

ՍիվիլՆեթը հարցում է ուղարկել՝ պարզելու, թե ինչու են շեշտել տվյալ օրը և արդյոք նոյեմբերի 9-ի զինադադարից հետո արձանագրվել է 10-ից ավելի զինծառայողի գերեվարման դեպք։