29 core.base.month.11, 2020 16:16

«Դիզափայտ ջոկատ»․ մի կտոր Հադրութ

Հադրութի անկումից հետո Հայկ Խանումյանը տեղափոխվեց Հադրութի շրջանի արևմտյան հատված, որտեղ նա ջոկատ հավաքեց ու սկսեց զբաղվել գյուղերի ինքնապաշտպանության կազմակերպմամբ։ Նրան միացան կամավոր Անգել Գալստյանը և ՊԲ զինծառայող Գարի Աբրահամյանը՝ իր ջոկատով։ Շուրջ վաթսուն հոգուց բաղկացած խումբը հոկտեմբերի կեսերից պաշտպանում էր Խծաբերդ ու Հին Թաղեր գյուղերը։ Նրանք կատարում էին իրենց առջև դրված մարտական առաջադրանքները և իրենց վստահված ուղղությամբ կանխեցին հակառակորդի զինված ուժերի առաջխաղացումը դեպի Լիսագոր և Շուշի։ Այսօր Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերը, ինչպես նաև Դիզափայտ լեռն ու Կատարո վանքը գտնվում են հայկական վերահսկողության ներքո։

ՍիվիլՆեթի թիմը երկու օր անցկացրել է «Դիզափայտ» ջոկատի հետ։ Այս նյութը պատրաստվել է դրա արդյունքում՝ վստահության և ընկերական մթնոլորտում։