30 նոյեմբեր, 2020 14:46

Աբովյան․ արցախցիների խնդիրները շարունակում են մնալ չլուծված

Հայաստանի տարբեր բնակավայրերում ապաստանած արցախցիները պատերազմի ավարտից հետո էլ շարունակում են ապրել դժվարին պայմաններում։ «Հանուն սահմանի» հասարակական նախաձեռնությունը, որ ձևավորվել է պատերազմի սկզբում, արդեն երկու ամիս է՝ աջակցում է պատերազմի հետևանքով Հայաստան, մասնավորապես՝ Աբովյան քաղաք և մերձակա գյուղեր տեղափոխված արցախցիներին։ Նախաձեռնությունն իր գործունեությունը ծավալել է տարբեր անհատների օգնությամբ՝ լուծելով արցախցիների կեցության, կենցաղային, սննդի, հագուստի և այլ խնդիրներ։ Պատերազմի ավարտից հետո, սակայն, ռեսուրսները նվազել են, իսկ արցախցիների խնդիրները՝ ոչ։ ՍիվիլՆեթն այցելել է Աբովյան, հանդիպել Արցախից տեղափոխված ընտանիքներին։