1 core.base.month.12, 2020 12:25

Ժամկետային զինծառայողների ծնողները պահանջում են Արցախում ծառայության մարդկային պայմաններ

Արցախում ծառայող ժամկետային զինծառայողների ծնողները դեկտեմբերի 1-ին հավաքվել են ՀՀ պաշտպանության նախարարության դիմաց։ Նրանք հայտարարում են, որ իրենց որդիները ներկայում ծառայում են անմարդկային պայմաններում. զորամասերը չկան կամ վերականգնման փուլում են, զինվորները գիշերում են դպրոցներում և վրաններում։ Զինծառայողների ծնողները դեմ չեն, որ իրենց որդիները շարունակեն ծառայությունը, սակայն ՊՆ-ից պահանջում են երկարաժամկետ արձակուրդ տալ նրանց՝ բուժվելու համար։