1 դեկտեմբեր, 2020 18:13

20-հոգանոց դասակի հետ կապն ընդհատվել է Զանգելանում․ ծնողները ՊՆ-ից տեղեկություն են պահանջում

Ադրբեջանում հայտնված ռազմագերիների և անհետ կորածների հարազատները դեկտեմբերի 1-ին նամակ փոխանցեցին Հայաստանում Ռուսաստանի դեսպանին, այնուհետև շարժվեցին դեպի պաշտպանության նախարարություն՝ պահանջելով հանդիպում նախարարի հետ։ Շուրջ 20 անհետ կորած զինծառայողները և կամավորները մասնագիտությամբ քիմիկոս են, պատերազմի ժամանակ Էջմիածնի զորամասից տեղափոխվել են Զանգելանի շրջան։ Հարազատների հետ վերջին անգամ զրուցել են հոկտեմբերի 20-ին, հետո կապն ընդհատվել է։