11 դեկտեմբեր, 2020 12:44

Էրդողանը չի՞ հասկանում, որ խարխլում է Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխանությունը․ Զարիֆ

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը կոշտ պատասխանել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Բաքվում արած հայտարարություններին։

«Նախագահ Էրդողանին չե՞ն տեղեկացրել, որ Բաքվում նրա մեջբերածը վերաբերում է Արաքսից հյուսիս ընկած՝ մայր Իրանի տարածքների բռնազավթմանը։ Նա չի՞ գիտակցել, որ խարխլում է Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխանությունը»,- գրել է Զարիֆը։ - ՈՉ ՈՔ չի կարող խոսել ՄԵՐ սիրելի Ադրբեջանի մասին»։

Դեկտեմբերի 10-ին Էրդողանը, ելույթ ունենալով Բաքվի զորահանդեսին, մեջբերել է ադրբեջանցի բանաստեղծ Բախթիյար Վահաբզադեին․ «Արաքսը մեզանից բաժանեցին, երկաթներով ու քարերով լցրին, ես քեզնից չէի բաժանվի, մեզ ստիպողաբար են բաժանել»։ Էրդողանն այդկերպ ակնարկել է, որ Ադրբեջանի տարածքները նվաճված են։