28 դեկտեմբեր, 2020 15:36

Դադիվանք. առաջին պսակադրությունը պատերազմից հետո

Արամն ու Իրինան մինչև պատերազմը նախատեսում էին պսակադրվել այս տարվա հոկտեմբերին Շուշիի Կանաչ ժամ եկեղեցում։ Պատերազմն այդ երազանքն անիրական դարձրեց։ Փոխարենը զույգը որոշել է պսակադրությունը կազմակերպել Դադիվանքում՝ որպես մի փոքր լույս մեծ խավարի մեջ։ Սա պատերազմից հետո առաջին պսակադրությունն է Դադիվանքում, իսկ իրականացնողը Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանն էր։ 

Դադիվանքը ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո է, որոնք և հնարավոր են դարձրել պսակադրության արարողությունը։