Քաղաքացիական բնակչության դեմ ուղղված ագրեսիվ գործողությունները ստանալու են իրենց համարժեք պատասխանը․ ԱԳՆ խոսնակ

ՀՀ Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը մեկնաբանել է Ադրբեջանի ԶՈՒ կողմից Բերդ քաղաքի հրետանակոծումը։

«Ադրբեջանական կողմը շարունակում է իր ագրեսիվ գործողությունները հայ-ադրբեջանական սահմանին՝ դիտավորյալ թիրախավորելով քաղաքացիական ենթակառուցվածքներն ու բնակչությունը և ընդլայնելով լարվածության աշխարհագրությունը: Այսօր հարվածային ԱԹՍ-ի միջոցով հրետանակոծման է ենթարկվել Բերդ քաղաքի քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները»,-ասված է հաղորդագրությունում։

ԱԳՆ խոսնակը նշել է, որ ՀՀ քաղաքացիական բնակչության անվտանգության դեմ ուղղված այս ագրեսիվ գործողությունները ստանալու են իրենց համարժեք պատասխանը, որի ողջ պատասխանատվությունը կրում է ադրբեջանական կողմը:

Բերդի քաղաքացիական բնակչության թիրախավորման մասին ավելի վաղ գրառում էր արել նաև ՊՆ խոսնակը։

Մեկնաբանել