114 երեխա և 1,8 մլն եվրո. նոր մանրամասներ՝ ապօրինի որդեգրումների գործով

Քննչական կոմիտեն նոր մանարամասներ է ներկայացրել Հայաստանում երեխաների ապօրինի որդեգրման գործի մասին: Քննիչները պարզել են՝ 2005-2019թթ. ընթացքում ՀՀ քաղաքացի հանդիսացող առնվազն 114 երեխայի որդեգրման գործընթացում փոխանցվել են ավելի քան 1 800 000 եվրո և 26 000 ԱՄՆ դոլար գումարներ, իսկ 2007-ից. սկսած՝ որպես արտերկրից գումարների փոխանցման նպատակ, նշվել են օտարերկրացի որդեգրող ծնողների տվյալները:

Ինչպես հայտնում են Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից, 2005թ. նոյեմբերի 29-ից սկսած օտարերկրյա պետությունում հավատարմագրված ևօտարերկրյա որդեգրումներով զբաղվող ընկերություններից, դրանց աշխատակիցներից, ինչպես նաևանմիջապես որդեգրման համար դիմած անձանցից սկսել են գումարներ փոխանցվել ՀՀ-ում նշված ընկերությունների ներկայացուցչի գործառույթներն իրականացնող անձին, իսկ 2007թ. հունիսից նշված ընկերություններն սկսել են գործունեություն իրականացնել Հայաստանի Հանրապետության տարածքում։

«Օտարերկրյա որդեգրումների գործընթացում օտարերկրյա քաղաքացիների կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող երեխաների խնամքը ստանձնելու նպատակով երեխաների առք և վաճառք կատարելու դիտավորությամբ ստեղծվել և ղեկավարվել է հանցավոր խումբ», – ասված է հաղորդագրությունում։

Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ ՀՀ տարածքում գործող ծննդատների պատասխանատու աշխատակիցները պայմաններ են ստեղծել, որպեսզի երեխաների կենսաբանական ծնողները, մոլորության մեջ ընկնելով կամ սպառնալիքի ազդեցությամբ, հրաժարվեն իրենց երեխաներից, իսկ խմբում ընդգրկված՝ ՀՀ տարբեր իրավասու պետական ևտեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձինք, իրենց պաշտոնական դիրքն օգտագործելով, նպաստել են, որպեսզի որդեգրման գործընթացն անխոչընդոտ իրականացվի՝ որոշ դեպքերում անգամ կազմելով ևհամապատասխան մարմիններին ներկայացնելով կեղծ տվյալներ պարունակող փաստաթղթեր։

Համաձայն հաղորդագրության, ֆինանսական փոխանցումների գործընթացը ՀՀ-ում իրականացրել է մեկ անձ, որի ինքնությունը նախաքննության մարմինը չի բացահայտում:

Նշվում է նաև, որ այդ անձը փորձել է թաքցնել հանցավոր ծագումը:

Մանրամասները՝ Քննչական կոմիտեի կայքում

Թեմայի շուրջ ավելին՝

Ոստիկանները բացահայտել են երեխաների ապօրինի որդեգրման դեպքեր

Մեկնաբանել