Մահացու վիրավորում են ստացել մայոր Գարուշ Համբարձումյանը և կապիտան Սոս Էլբակյանը․ ՀՀ ՊՆ

Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում հակառակորդի արձակած կրակից մահացու վիրավորում են ստացել զինծառայողներ մայոր Գարուշ Վեմիրի Համբարձումյանը և կապիտան Սոս Փայլակի Էլբակյանը․ այս մասին գրել է պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։

«Պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակացությունը հայտնում մահացած զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին», – գրել է Ստեփանյանը:
 
 
 

Մեկ այլ գրառմամբ ՊՆ խոսնակը հայտնել է, որ Հայկական ԶՈՒ ՀՕՊ ստորաբաժանումը խոցել է Ադրբեջանի ԶՈՒ կրակի կառավարման համակարգ հանդիսացող ԱԹՍ։” alt=”” />