Ռուսաստանը պատրաստ է միջնորդական քայլեր ձեռնարկել․ Դմիտրի Պեսկով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղարն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին։

Դմիտրի Պեսկովը «խորապես անհանգստացնող» է որակել փոխհրաձգությունները։ 

«Կողմերին կոչ ենք անում ցուցաբերել զսպվածություն և հետևել հրադադարի ռեժիմի պահպանմանը։ Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ՝ Ռուսաստանը բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է միջնորդական քայլեր ձեռնարկել կարգավորման ուղղությամբ»,- ասել է նա։