Հայ-ադրբեջանական հյուսիսարևելյան սահմանագոտում ադրբեջանական կողմի արձակած կրակոցից մահացու հրազենային վիրավորում են ստացել ժամկետային զինծառայողներ՝ կրտսեր սերժանտներ Ամբատ Գևորգի Գաբրիելյանը և Գրիշա Վահանի Մաթևոսյանը։ Այդ մասին հաղորդում է պաշտպանության նախարարությունը։
«Պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և խորին ցավակցություն ու զորակցություն հայտնում զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին»,-նշված է հաղորդագրությունում։