Դատարանը հետաձգեց պաշտպանական կողմի միջնորդության լուծումը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, հուլիսի 14-ին հետաձգեց պաշտպանական կողմի միջնորդության լուծումը մինչև գործի համար «էական հանգամանքների ի հայտ գալը»:

Դատարանի կարծիքով՝ միջնորդությունների լուծումը պետք է հետաձգվի, հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս պահին Վճռաբեկ դատարանի վարույթում է գտնվում պաշտպանական կողմի բողոքը Վերաքննիչ դատարանի որոշման դեմ, որով բեկանվել էր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ գործի վարույթը կասեցնելու և ՍԴ դիմելու որոշումը։

Բացի այդ, դատարանը հաշվի է առել այն հանգամանքը, որ ներկա պահին ՍԴ-ում քննության առարկա է հանդիսանում ՀՀ ՔՕ 300․1 հոդվածի սահմանադրականության հարցը, որին իր միջնորդության մեջ անդրադարձել է նաև պաշտպան Կարեն Մեժլումյանը։

Պաշտպանական կողմն առարկեց՝ խնդրելով պարզաբանել դատարանի որոշումը, բայց դատարանը մերժեց առարկությունը։

Մեկնաբանել