ՀՀ ԶՈՒ-ն ոչնչացրել է Ադրբեջանի «Elbit Hermes 900» անօդաչու թռչող սարք

ՀՀ պաշտպանության նախարարությունը հրապարակել է հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի «Elbit Hermes 900» անօդաչու թռչող սարքի խոցման տեսանյութը: «Արմենպրես»-ի հետ զրույցում Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետի պետ, ՊՆ նախկին խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նշել է, որ այն Ադրբեջանի զինված ուժերին պատկանող ամենաթանկարժեք ու կարևոր անօդաչու թռչող սարքերից մեկն է:

««Elbit Hermes 900»-ը հզոր անօդաչու թռչող սարք է, այն կրակի կառավարման համակարգ է հանդիսանում, հետախուզական ԱԹՍ է, շատ թանկարժեք է և Ադրբեջանի ամենամեծ ԱԹՍ-ն է»,- ասել է Հովհաննիսյանը:

Նաև գրառում է արել Ֆեյսբուքում։

ՊՆ-ի տարածած տեսանյութում երևում է, թե ինչպես է Հայաստանի Զինված ուժերի զինծառայողների արձակած հրթիռը խոցում ադրբեջանական ԱԹՍ-ը:

Hermes-900-ը արտադրում է իսրայելական Elbit systems ընկերությունը: