Հուլիսի 12-14-ը ՀՀ ԶՈՒ խոցել են Ադրբեջանի մոտ 10 անօդաչու թռչող սարք. Արծրուն Հովհաննիսյան

Հուլիսի 14-ին՝ ժամը 18:00-ից սկսած, հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը համեմատաբար հանգիստ է, մեծ տրամաչափի զենքերի կիրառում չկա, լարվածությունը թուլացել է։ հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Ադրբեջանի զինված ուժերի կողմից թիրախավորվել են 5 բնակավայրեր, այսօր նաև թիրախավորվել է Բերդ քաղաքը, մասնավորապես քաղաքի երկու գործարաններ, վնասվել է գազատար»,- հայտնեց Հովհաննիսյանը։

Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ հուլիսի 12-14-ը ՀՀ-ի կողմից խոցված ադրբեջանական անօդաչու թռչող սարքերի թիվը հասնում է մոտ 10-ի։ Ադրբեջանն օգտագործել է «Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ։

Մեկնաբանել