Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի պաշտոնակցի հետ

Հուլիսի 14-ին Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ․ այս մասին հաղորդում է ԱԳՆ պաշտոնական էջը։

Նախարարը իրանցի գործընկերոջը ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում ստեղծված իրավիճակը։

Նախարարներն ընդգծել են տարածաշրջանային անվտանգության և կայունության պահպանման, համակարտությունները բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորելու անհրաժեշտությունը։

Իրանական ԶԼՄ-ները հաղորդում են, որ Զարիֆը խոսել է նաև Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ։