ԱՄՆ կոնգրեսականներ Քոքսը և Բրեդ Շերմանը քննադատել են Ադրբեջանի գործողությունները

ԱՄՆ կոնգրեսականներ Թի Ջեյ Քոքսը և Բրեդ Շերմանը Թվիթերում գրառումներ են արել կապված Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետ։

Թի Ջեյ Քոքսը մասնավորապես գրել է․ «Ադրբեջանի հարձակումը Տավուշի վրա, հրադադարի պայմանագրի խախտում է, ինչպես նաև Ադրբեջանի կողմից իրենց սահմանների միջազգային մոնիթորինգը թույլ չտալու արդյունք։ Խաղաղության սպառնալիքը դատապարտելու հարցում ԱՄՆ-ը պետք է ստանձնի հաստատուն դիրքորոշում»:

«Ինձ շատ է անհանգստացնում Ադրբեջանի սադրիչ գործողությունները Հայաստանի սահմանի երկայնքով։ Նման գործողությունները ռիսկի են ենթարկում զինվորների և քաղաքացիական բնակչության կյանքը: Դժբախտաբար, այս գործողությունները զարմանալի չեն՝ հաշվի առնելով Ադրբեջանի շարունակ աճող ռազմատենչ հռետորաբանությունը Հայաստանի և Արցախիի նկատմամբ»,- գրել է Բրեդ Շերմանը։