ԱՄՆ Կոնգրեսը կքննարկի Ադրբեջանին պաշտպանական մատակարարումների արգելափակումը

Վերջին տարիներին Հայաստանի դեմ Ադրբեջանի ամենախոշոր միջսահմանային հարձակումների ֆոնին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը մտադիր է քննարկել մի շարք խաղաղասիրական օրենսդրական փոփոխություններ, ներառյալ այն, ինչը կխոչընդոտի Ադրբեջանին ԱՄՆ-ի պաշտպանական մատակարարումները: Այդ մասին հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA):

«Քանի որ Ադրբեջանը խստացնում է միջսահմանային հարձակումը, այս փոփոխությունները Կոնգրեսին հնարավորություն է տալիս զսպել Ալիևի ագրեսիան»,- հայտնել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: «Քանի որ երկուշաբթի տեղի է ունենալու այդ փոփոխությունների վերաբերյալ քվեարկությունը, մենք խնդրում ենք մեր ընկերներին ու կողմնակիցներին դիմել իրենց ամերիկացի օրենսդիրներին՝ խնդրելով կողմ քվեարկել կոնգրեսականններ Բրեդ Շերմանի և Ֆրենկ Փելոունի առաջարկած այդ փոփոխություններին»,- ասել է նա:

Հաղորդարության մեջ նշվում է, որ «այս օրենսդրական փոփոխություններով նախատեսված ոչ մի միջոց չի կարող օգտագործվել Ադրբեջանին պաշտպաական սարքեր փոխանցելու համար, եթե նախագահը Կոնգրեսին հավաստում է, որ նման պաշտպանական ապրանքների կամ ծառայությունների տեղափոխումը չի սպառնում քաղաքացիական ավիացիային»:

Նշվում է, որ Ադրբեջանի կառավարությունը հանդես է եկել մշտական սպառնալիքով՝ Հայաստանից Արցախ օդանավով ճանապարհորդող ցանկացած քաղաքացիական ինքնաթիռներ խոցելու մասին:

Այս փոփոխությունների վերաբերյալ Ներկայացուցիչների պալատում քվեարկությունը տեղի կունենա հուլիսի 20-ի առավոտյան:

․․․

Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը կտրուկ լարվեց հուլիսի 12-ին: Հրետանու և ԱԹՍ-ների ներգրավմամբ շարունկավող մարտական գործողությունների հետևանքով կողմերն ունեն զոհեր և վիրավորներ: Ադրբեջանական կողմը հայտնում է 11 զինծառայողի, այդ թվում գեներալի և գնդապետի, մահվան մասին: Հայաստանի ՊՆ-ն հայտնում է չորս զոհի մասին:

Մեկնաբանել