Տավուշում զոհված զինծառայողները հետմահու կպարգևատրվեն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում գրել է, որ Հայաստանի պետական սահմանի Տավուշի հատվածի պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողներին հետմահու պարգևատրելու վերաբերյալ Հանրապետության նախագահին ուղղված միջնորդություն է ստորագրել։

«Մայոր Գարուշ Համբարձումյանին՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով, կապիտան Սոս Էլբակյանին՝ Արիության մեդալով, կրտսեր սերժանտներ Սմբատ Գաբրիելյանին և Գրիշա Մաթևոսյանին՝ Մարտական ծառայության մեդալներով»։

«Խոնարհվում եմ Ձեր և Ձեր ընտանիքների առաջ՝ նահատակված եղբայրներ: Մենք պիտի՛ կարողանանք արժանի լինել Ձեզ և Ձեր սխրանքին»,- գրել է վարչապետը։