Այգեպար. Ադրբեջանի սահմանին ամենամոտ գյուղը՝ եռօրյա կրակից հետո| Aygepar. The village closest to the Armenian-Azerbaijani border after three days of shelling

Այգեպարը Հայաստան-Ադրբեջան սահմանի ամենամոտ գյուղն է: Հուլիսի 12-14-ը տեղի ունեցած հայ-ադրբեջանական տեղային մարտերից Այգեպարն ամենաշատն է տուժել: ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանը, Աբօ Պողիկեանը և Արեն Գրիգորյանը հուլիսի 15-ի առավոտյան մի քանի ժամ անց են կացրել գյուղում, այցելել սահմանից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա գտնվող տները, որոնք վնասվել են հրետակոծությունից: Սամվել Ուդումյանի տան վրա կրակել են ականանետից: Տուժել է նաև տեղի գինու գործարանը, որը սահմանի ամենավերջին հայկական շինությունն է: Այգեպարի հարևան գյուղը Ալիբեյլին է: Այս ռեպորտաժում կարելի է տեսնել ադրբեջանական գյուղը և հակառակորդի ռազմական դիրքերը:

The village of Aygepar is the closest village to the Armenia-Azerbaijan border. The village has suffered the most from the local Armenian-Azerbaijani skirmishes that took place on July 12-14 on Armenia’s North-Eastern border, in the Tavush region. CivilNet’s Tatul Hakobyan, Apo Boghigian and Aren Grigoryan spent several hours in the village on the morning of July 15, visiting houses several hundred meters from the border that had been damaged by the shelling. A grenade was launched at Samvel Udumyan’s house. The local winery, the closest Armenian building to the border, was also damaged by the shelling. The neighboring village to Aygepar is Azerbaijan’s Alibeyli. In this report the Azerbaijani village and the enemy’s military positions can be seen.