13 հունվար, 2021 15:00

Ադրբեջանը շարունակում է կոպտորեն խախտել միջազգային մարդասիրական իրավունքը` շահարկելով ռազմագերիների հարցը․ Արտակ Բեգլարյան

Ադրբեջանը շարունակում է կոպտորեն խախտել միջազգային մարդասիրական իրավունքը` շահարկելով գերեվարված քաղաքացիական անձանց և ռազմագերիների հարցը: «Թվիթերի» իր էջում գրել է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը։

«Շատ ռազմագերիներ և քաղաքացիական անձինք պատերազմի ժամանակ, 64 ռազմագերիներ և որոշ քաղաքացիական անձինք հետպատերազմյան ժամանակահատվածում Ադրբեջանում բանտարկվել են առանց Կարմիր խաչի և ռուս միջնորդների պաշտոնական հաստատման»,- գրել է Արտակ Բեգլարյանը: