13 հունվար, 2021 19:39

Այվազյանը Լավրովի հետ զրույցում կարևորել է գերիների վերադարձման հարցը

Հունվարի 13-ին կայացել է Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարներ Արա Այվազյանի և Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցը:

«Հունվարի 11-ին Մոսկվայում կայացած Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման համատեքստում նախարարները քննարկեցին տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցեր: Նախարար Այվազյանը կարևորեց ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց վերադարձման վերաբերյալ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված պարտավորության լիարժեք և շուտափույթ իրականացումը»,- ասված է ԱԳՆ հաղորդագրությունում։