13 հունվար, 2021 11:54

Հայաստանի տնտեսությունը կշահի՞ տարածաշրջանային ուղիների ապաշրջափակումից․ զրույց Վարդան Արամյանի հետ

Ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանի կարծիքով՝ վաղ է մտածել, որ տարածաշրջանում հաղորդակցության ուղիների ապաշրջափակման արդյունքում Հայաստանը տնտեսական լուրջ ձեռքբերումներ է ունենալու։ Նա վստահ է՝ նախ պետք է կայունացնել ներքաղաքական իրավիճակը, ապահովել հարկաբյուջետային կայունություն և ամենակարևորը՝ լուծել անվտանգային խնդիրները: Հակառակ պարագայում նոր ճանապարհներով բեռնափոխադրումները կարող են չտալ սպասվող արդյունքը։