13 հունվար, 2021 11:08

Հաստատվել է կորոնավիրուսի 485 նոր դեպք, առողջացել է 644 մարդ

Հայաստանում հունվարի 13-ին կատարվել է 2 093 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 485 նոր դեպք, այսինքն դրական է թեստերի մոտ 23 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Առողջացել է 644 մարդ։ Գրանցվել է մահվան 10 դեպք։ 

Հունվարի 10-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 163 128 դեպք, որոնցից 151 246-ը՝ առողջացած, 2 951-ը՝ մահվան ելքով:

Ընդհանուր առմամբ կատարվել է 613 908 թեստավորում: 

Ըստ Worldometer առցանց թարմացվող կայքի տվյալների՝ կորոնավիրուսի ցուցանիշներով աշխարհի երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 58-րդ տեղը՝ 162 643 դեպքով։ Վրաստանը գտնվում է 43-րդ տեղում՝ 241 637 դեպքով, Ադրբեջանը 46-րդ տեղում է՝ 225 346 դեպքով, Թուրքիան 7-րդ տեղում է՝ 2 346 285 դեպքով, Իրանը 15-րդ տեղում է՝ 1 299 022 դեպքով։