14 հունվար, 2021 16:30

Բաքուն թուրքական և պակիստանյան ընկերություններին հրավիրում է Ղարաբաղի նվաճված տարածքները վերակառուցելու

Թուրքիայի, Ադրբեջանի և Պակիստանի արտաքին գործերի նախարարները Իսլամաբադում նոյեմբերի 13-ին ի թիվս միջազգային այլ հարցերի՝ քննարկել են ղարաբաղյան հարցը, վերահաստատել երկկողմ և եռակողմ կապերը խորացնելու պատրաստակամությունը։

Ինչպես հայտնում է թուրքական Hurriyet Daily News-ը՝ մամուլի ասուլիսի ժամանակ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը «ողջունել է Թուրքիայի և Պակիստանի աջակցությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում և կոչ արել թուրքական ու պակիստանյան ընկերություններին վերակառուցել Ադրբեջանին անցած տարածքները»։

Կողմերը պայմանավորվել են աջակցել միմյանց ղարաբաղյան, Կիպրոսի և Քաշմիրի հակամարտություններում:

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ համաձայնության են եկել «երեք երկրների անվտանգությունը, կայունությունն ու բարեկեցությունը ամրապնդելու ուղղությամբ կարևոր քայլեր ձեռնարկելու շուրջ»։