14 հունվար, 2021 16:46

Ծնողները պահանջում են, որ որդիները ծառայությունը շարունակեն Հայաստանի տարածքում

Արցախում ծառայություն անցնող զինվորների ծնողները հավաքվել են կառավարության շենքի դիմաց՝ պահանջելով, որ որդիները ծառայությունը շարունակեն Հայաստանում։ Շաբաթ օրը տեղի կունենա նրանց հանդիպումը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։