14 հունվար, 2021 12:23

Հայաստանը ձգտո՞ւմ է հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ. զրույց Արման Գրիգորյանի հետ

Քաղաքագետ, ԱՄՆ Լիհայի համալսարանի դասախոս Արման Գրիգորյանը ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանի հետ զրույցում բացատրում է, թե ինչու է Հայաստանը և վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստիպված ստորագրել հայտարարությունների տակ, որոնք առավելապես բխում են Ադրբեջանի և միջնորդ Ռուսաստանի և ոչ հայկական շահերից: Նա նկատում է, որ կապիտուլյացիայի ենթարկված յուրաքանչյուր կողմ ստիպված է ենթարկվել հաղթողների կամքին: Գրիգորյանը Հայաստանի համար վտանգավոր է համարում այն քաջալերանքները, որոնք գալիս են Արևմուտքից՝ կապված Արցախի հարցի հետ: Քաղաքագետը կարծում է, որ ինչքան էլ հայանպաստ չլինեն ստորագրվող հայտարարությունները, Հայաստանի ապաշրջափակումը դրական երևույթ կարող է լինել արցախյան պատերազմից ու պարտությունից հետո: Գրիգորյանը անդրադառնում է նաև Թուրքիայի կողմից Հայաստանի ապաշրջափակման հնարավորությունններին և Երևանի դիրքորոշմանը այս հարցում: