Մոտ 100 հոգով փորձել են գրավել «Անվախ» դիրքը, ՀՀ ԶՈՒ-երը բոլոր գրոհները հետ են մղել․ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 16-ի կառավարության հերթական նիստում անդրադարձավ Ադրբեջանի զինված ուժերի կողմից գիշերն իրականացրած դիվերսիոն ներթափանցման փորձին։ Նա նշեց, որ ադրբեջանական ուժերը մոտ 100 հոգով փորձել են գրավել Մովսես և Այգեպար գյուղերի հարևանությամբ «Անվախ» անունն ունեցող դիրքը։ ՀՀ ԶՈՒ-երը բոլոր գրոհները հետ են մղել։ Զինծառայողների և քաղաքացիական բնակչության շրջանում զոհեր, վիրավորներ չկան, տեղեկացրեց վարչապետը։

Կանխվել է հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձ, հրետակոծվում են Այգեպար և Մովսես գյուղերը. ՊՆ խոսնակ