Թուրքիան Հայաստանին մեղադրում է իր դեմ «զրպարտող արշավ» տանելու մեջ, խորհուրդ տալիս «ուշքի գալ»

Պաշտոնական Անկարան հերթական հայտարարությունն է տարածել՝ Հայաստանին մեղադրելով պատմությունը «միակողմանի մեկնաբանելու» և Թուրքիայի դեմ «երեսպաշտ, զրպարտող արշավ» տանելու մեջ։

Թուրքիայի ԱԳՆ հայտարարությունում նշվում է, որ «ադրբեջանական հողերն ապօրինավար նվաճած Հայաստանը Հարավային Կովկասում տևական խաղաղության ու կայունության հաստատման իրական խոչընդոտն է»։

Անկարան հայաստանյան իշխանություններին կոչ է անում «ուշքի գալ և որքան հնարավոր է շուտ ընկալել, որ նրանք պետք է լինեն Հարավային Կովկասում լուծումների և ոչ թե խնդիրների մաս»։

***

Հայ-ադրբեջանական սահմանին վերջին օրերի լարվածության ֆոնին Թուրքիան հանդես է գալիս Ադրբեջանին անվերապահ աջակցությամբ։ Թուրքիայից հնչել է մի քանի հայտարարություն, որոնց արձագանքել է պաշտոնական Երևանը։

Թուրքիան գործում է ոչ թե որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, այլ ԼՂ հակամարտության մեջ ներգրավված կողմ․ ՀՀ ԱԳՆ

Թուրքիայի կողմնակալ և սադրիչ կեցվածքը լուրջ վնաս է հասցնում ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը․ ՀՀ ԱԳՆ

Մեկնաբանել