Ադրբեջանը արտաքին գործերի նոր նախարար ունի

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանագրերով Էլմար Մամեդյարովն ազատվել է արտաքին գործերի նախարարի պաշտոնից, այդ պաշտոնում նշանակվել է կրթության նախարար Ջեյհուն Բայրամովը:

Բայրամովը կրթությամբ տնտեսագետ, իրավաբան է: Նա տևական ժամանակ աշխատել է հարկային մարմիններում, այնուհետև կրթության նախարարությունում: Բայրամովը 2018 թվականին նշանակվել է կրթության նախարար:

Էլմար Մամեդյարովը ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցնում էր 2004 թվականից:

Ալիևը դժգոհել է Մամեդյարովի աշխատանքից և կշտամբել լարված օրերին աշխատավայրից բացակայելու համար