Ադրբեջանը ԱԹՍ-ներ է կիրառում բնակավայրերի ուղղությամբ

Ադրբեջանը, նորից խախտելով մարտական գործողությունների և կրակի դադարեցման պայմանավորվածությունը, կիրառում է հարվածային ԱԹՍ-ներ, այդ թվում՝ բնակավայրերի ուղղությամբ․ այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը։

«Զգուշացնում ենք, որ ադրբեջանական զինված ուժերի առավոտյան դիակների թիվը կարող է խիստ ավելանալ»,- հայտնել է նա։

Ավելի վաղ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան էջում հայտնել էր, որ սահմանապահ Չինարիում հակառակորդի մարտական անօդաչու հարվածից վիրավորվել է Արամայիս Հովակիմյանը։

Մեկնաբանել