Ադրբեջանը սպառնացել է, որ կարող է խփել Հայկական ատոմակայանին

Ադրբջանի պաշտպանության նախարարությունը սպառնացել է, որ կարող է խփել Մեծամորի ատոմակայանին։

»Հայկական կողմը չպետք է մոռանա, որ ադրբեջանական բանակի սպառազինության մեջ գտնվող ամենաժամանակակից հրթիռային համակարգերը թույլ են տալիս բարձր ճշգրտությամբ հարվածել Մեծամորի ատոմակայանին, ինչը մեծ աղետի կհանգեցնի Հայաստանի համար»,- հայտարարել Է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Վագիֆ Դարգյախլին։ Ըստ ադրբեջանական կայքերի՝ Դարգյախլին հայտարարությունն արել է ի պատասխան պնդումների, թե հայերը կարող են հարվածել Մինգեչաուրի ջրամբարին։

Մեկնաբանել