Ադրբեջանը մարդկային լուրջ կորուստներ է կրել․ աղբյուրներ

Տավուշում աշխատող ՍիվիլՆեթի լրագրող Թաթուլ Հակոբյանը, վկայակոչելով հավաստի աղբյուրներ, տեղեկացնում է, որ ադրբեջանական կողմը վերջին օրերին կրել է մարդկային էական կորուստներ Հայաստան-Ադրբեջան սահմանի Մովսես/Չինարի – Աղդամ/Ալիբեյլի հատվածում:

Ըստ աղբյուրների՝ խոսքը ադրբեջանական հատուկջոկատայինների կորուստների մասին է, որ ավելի հայտնի է «Յաշմա» անունով: Կորուստների թիվը հաշվվում է մեկ տասնյակից ավելի։

Թալիշում 2016-ի ապրիլին կրած կորուստներից հետո սա հավանաբար «Յաշմայի» ամենալուրջ կորուստն է: