Քիմ Քարդաշյանը քննադատում է Ադրբեջանին և կողմնակիցներին կոչ անում աջակցել Հայաստանին

Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը Թվիթերում գրառում է արել՝ քննադատելով Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի հետ սահմանին։

«Չնայած շարունակվող համաշխարհային համավարակին՝ Ադրբեջանը խախտել է գլոբալ հրադադար հաստատելու ՄԱԿ-ի կոչը՝ հարձակումներ գործելով Հայաստանի վրա։ Հայաստանում քաղաքացիական կառույցներ են թիրախավորվել, և Ադրբեջանն այժմ սպառնացել է հարվածել Հայաստանում գտնվող ատոմակայանին»,- ասված է Թվիթերում Քարդաշյանի տեղադրած «սթորի»-ում։

«Ես իմ հայրենակիցների հետ եմ և աղոթում եմ նրանց համար, ովքեր երկրում վերջին սրացման ընթացքում սահմանին են։ Ես կոչ եմ անում խաղաղ հանգուցալուծել այս չհրահրված հարձակումները համավարակի այս՝ արդեն իսկ բարդ պայմաններում»։

Քարդաշյանը նշում է նաև, որ Կոնգրեսը հաջորդ շաբաթ քննարկելու է Ադրբեջանին սպառազինությունների մատակարարումը և ռազմական աջակցությունն արգելելու օրինագիծը։

«Խնդրում եմ ձեր սենատորներին և ներկայացուցիչներին կոչ արեք աջակցել Հայաստանին»,- ասված է գրառման վերջում։

#CivilNet #News

Լուսանկարը՝ Ֆոտոլուրի

Մեկնաբանել