Հենրիկ Մխիթարյանը զորակցություն է հայտնում զինվորներին

Ֆուտբոլիստ Հենրիկ Մխիթարյանը Ֆեյսբուքում գրառում է արել՝ ցավակցելով վիրավորներին և զորակցություն հայտնելով սահմանում կանգնած զինվորներին։

«Մեծագույն անհանգստությամբ հետևում եմ վերջին օրերին մեր հայրենիքի սահմանների վրա տեղի ունեցող լարվածության, թիրախավորված բնակավայրերի մասին լուրերին և ցանկանում զորակցությունս հայտնել մեր քաջ զինվորներին, ովքեր կյանքի գնով պաշտպանում են մեր հայրենիքը իրենց հերոսական գործողություններով: Խորին վշտով ցավակցում եմ մեր հերոս նահատակների ընտանիքներին ու աղոթում վիրավոր զինվորների շուտափույթ ապաքինման համար:

Խաղաղություն եմ մաղթում մեր հայրենիքին!

Ձեզ հետ եմ: Հենո»:

Մեկնաբանել