Գիշերվա ընթացքում շփման գծում պահպանվել է հարաբերական անդորր. ՀՀ ՊՆ

Գիշերվա ընթացքում շփման գծում պահպանվել է հարաբերական անդորր. Ֆեյսբուքյան էջում գրել է պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։

«Հակառակորդը սահմանի բոլոր ուղղություններով կիրառել է միայն տարբեր տրամաչափի հրաձգային զենքեր։ՀՀ ԶՈՒ-ն վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը սահմանագոտու ամբողջ երկայնքով»,- հայտնում է Ստեփանյանը։

Մեկնաբանել