Հակառակորդը ապատեղեկատվություն է տարածում, ՊՆ-ն կոչ է անում ուշադիր լինել, չտրվել սադրանքների

«Վաղ առավոտից հակառակորդը հերթական ապատեղեկատվությունն է տարածում: Հաղորդագրությունը, թե իրավիճակը սահմանին լարված է և հայկական կողմը կորուստներ ունի, իրականությանը չի համապատասխանում»․ հայտնում է պաշտպանության նախարարությունը։

«Հարգելի քաղաքացիներ, այդ հաղորդագրության հետ պաշտպանության նախարարությունը որևէ կապ չունի,դա հակառակորդի հերթական, կեղծ ապատեղեկատվությունն է: Եղե՛ք ուշադիր, մի՛ տրվեք հակառակորդի սադրանքներին»,- գրել է ՊՆ-ն։

Մեկնաբանել