ՍիվիլՆեթի նկարահանող թիմը կրկին սահմանում է, աշխատում է Այգեպարում

ՍիվիլՆեթի նկարահանող խումբը կրկին մեկնել է Տավուշի սահման։ Թաթուլ Հակոբյանը հաղորդում է, որ գիշերը խաղաղ է եղել։

Այժմ Անի Փայտյանը անգլերենով հարցազրույց է անում Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի հետ (լուսանկարում)։ Հարցազրույցը կհրապարակվի օրվա ընթացքում։ Դիտեք նաև սրբազանի հետ երկու օր առաջ Թաթուլ Հակոբյանի և Աբօ Պողիկեանի զրույցը։

ՍիվիլՆեթը օրվա ընթացքում կշարունակի ներկայացնել թարմ տեղեկատվություն։

Պաշտպանության նախարարությունը ևս հաղորդել է, որ գիշերը սահմանագծում հանդարտ է եղել։

Լուսանկարները՝ Ժաննա Ավագյանի, Այգեպարի՝ հրետակոծությունից վնասված մանկապարտեզը