ՍիվիլՆեթի նկարահանող խումբը կրկին մեկնել է Տավուշի սահման։ Թաթուլ Հակոբյանը հաղորդում է, որ գիշերը խաղաղ է եղել։
Այժմ Անի Փայտյանը անգլերենով հարցազրույց է անում Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի հետ (լուսանկարում)։ Հարցազրույցը կհրապարակվի օրվա ընթացքում։ Դիտեք նաև սրբազանի հետ երկու օր առաջ Թաթուլ Հակոբյանի և Աբօ Պողիկեանի զրույցը։
ՍիվիլՆեթը օրվա ընթացքում կշարունակի ներկայացնել թարմ տեղեկատվություն։
Պաշտպանության նախարարությունը ևս հաղորդել է, որ գիշերը սահմանագծում հանդարտ է եղել։
Լուսանկարները՝ Ժաննա Ավագյանի, Այգեպարի՝ հրետակոծությունից վնասված մանկապարտեզը