Ռոբերտ Բազիկյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնից

ՀՀ նախագահի հրամանագրի համաձայն՝ Ռոբերտ Բազիկյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնից։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի և 47-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.

Ռոբերտ Բազիկյանին ազատել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնից և արձակել ծառայությունից»: