Արտակ Դավթյանը՝ ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ

Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Արտակ Դավթյանը նշանակվել է ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ։ Վարչապետը նման որոշում կայացրել է հուլիսի 16-ին։

Հունիսի 8-ին Դավթյանն ազատվել էր ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնից, նրան փոխարինեց Օնիկ Գասպարյանը։ Մինչ պաշտոնանկությունը մամուլը գրեց, որ կորոնավիրուսի տարածման և սրացման օրերին Դավթյանի որդու հարսանեկան արարողությունն էր կազմակերպվել՝ թեև պարետն արգելել էր նման հավաքները։ 

Ավելին՝

Եթե ես որևէ խախտում եմ արել, կկրեմ դրանից բխող պատասխանատվությունը․ Գլխավոր շտաբի պետը՝ որդու հարսանիքի մասին